«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հիշեցնում է հեղուկացված գազի օգտագործման անվտանգության պահանջների պահպանման մասին
3 հուլիսի 2018, 17:34Հայաստանի Հանրապետությունում հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման գործառույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում: Դրանք իրականացվում են տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ՝ համապատասխան լիզենզիաների առկայության պայմաններում:Այնուամենայնիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկ է համարում հիշեցնել, որ անհրաժեշտ է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության պահանջների մի քանի դրույթներ՝
- չտեղադրել բազմաբնակարան շենքերում հեղուկացված գազի բալոնները տեխնիկական պայմանների բացակայության դեպքում,
- չտեղափոխել հեղուկացված գազի բալոններն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով,
- չօգտագործել երկարատև շահագործման ընթացքում կուտակված նստվածքներով հեղուկացված գազի բալոններ,
- չլիցքավորել չփորձարկված, ժամկետանց, մեխանիկական վնասվածքներով հեղուկացված գազի բալոններ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.
+374 10 29-47-60
+374 10 29-49-36