Սպորտը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների և նրանց երեխաների կյանքում

23 հուլիսի 2018, 13:29

Սպորտը «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն է: Առողջ ապրելակերպի ձգտումը, հետաքրքրությունը սպորտի նկատմամբ միշտ աջակցություն է ունեցել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: Ընկերությունը ուշադրություն է դարձնում սպորտի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի և մարզումների քարոզմանը ոչ միայն աշխատողների, այլ նաև նրանց երեխաների շրջանում:

Ընկերությունն ունի ֆուտբոլային թիմ, մարզասրահ, թենիսի կորտ:


Մի քանի տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը մարզումներ է անցկացնում՝ ներգրավելով նաև ընկերության աշխատակիցների երեխաներին, որպեսզի վաղ հասակից ձևավավորվի սերը ֆուտբոլի, սպորտի հանդեպ:





Բացի այդ Ընկերության վարչական համալիրի տարածքում գտնվող թենիսի կորտում աշխատակիցների երեխաների համար անցկացվում են մեծ թենիսի կանոնավոր պարապմունքներ պրոֆեսիոնալ մարզիչի հետ:


Ինչպես նշում են ընկերության ֆուտբոլիստները, մարզական շրջանի ընթացքում մի շարք պարապմունքների մասնակցում են նաև ընկերության աշխատողների երեխաները: Դա հնարավորություն է ընձեռում մարզումները կազմակերպել այնպես, որ երեխաների մոտ հետաքրքրություն առաջացանա սպորտի նկատմամբ, բացահայտվի երեխայի տաղանդը:

Փոքրիկների մասնակցությունը մինիֆուտբոլի մարզումներին հնարավորություն է տալիս իրենց զգալու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am