Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության որոշ շրջանների գազամատակարարումը

24 հուլիսի 2018, 10:48

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 24-ի ժամը 9:00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 19:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի, Նորք Մարաշ վարչական շրջանի 7-րդ, 13-րդ, Հովսեփյան փողոցների, Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի և Բագրևանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: