Դադարեցվելու է գազամատակարարումը Արմավիրի,Կոտայքի,Լոռու,Արագածոտնի մարզերի մի շարք համայքներում

25 հուլիսի 2018, 14:31

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, շինմոնտաժային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 26-ի ժամը 9:00-ից մինչև ժամը 15:00-ն դադարեցվելու է Արմավիրի մարզի Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Ֆերիկ գյուղական համայնքների և «Էջ գազ» ՍՊԸ-ի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Կոտայքի մարզի Առինջ գյուղի, իսկ հուլիսի 26-ի ժամը 8:00-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 17:00-ն Սպիտակ և Ապարան քաղաքային համայնքների, Լոռու մարզի Լեռնավան, Ջրաշեն, Սարամեջ, Լեռնանցք, Արջահովիտ, Նոր Խաչակապ, Քարաձոր, Արևաշող և Արագածոտնի մարզի Երնջատափ, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ափնա Չքնաղ, Նիգավան, Հարթավան, Նորաշեն, Վարդենուտ, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Շենավան, Արայի, Ալագյազ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Ծիլքար, Կանիաշիր, Ռյա Թազա, Լեռնապատ, Գեղարոտ, Սադունց գյուղական համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am