Դադարեցվելու է Կոտայքի մարզի որոշ համայնքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Ալափարս, Արզական, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ համայնքների և Աղվերանի հանգստյան գոտու գազասպառողների գազամատակարարումը: