Դադարեցվելու է գազամատակարարումը

22 օգոստոսի 2018, 14:55

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Վերին Աղբյուրակ թաղամասերի, Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղական համայնքների և Աշտարակ-Սասունիկ միջին ճնշման գազատարից սնվող գազասպառողների գազամատակարարումը: