Դադարեցվելու է գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն դադարեցվելու է Արագածոտնի մարզի Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Շենավան, Վարդենուտ, Արայի, Ափնա, Հարթավան, Երնջատափ, Նորաշեն, Վարդենիս, Չքնաղ գյուղական համայնքների գազասպառողների գազամատակարարումը: