«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանի շնորհավորական ուղերձը ընկերության աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

31 օգոստոսի 2018, 11:48

«Հարգելի գործընկերներ՝

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ: Ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ իր գործունեության ընթացքում մեր Ընկերությունը գրանցում է դրական ցուցանիշներ և կարող ենք վստահորեն արձանագրել, որ այսօր Հայաստանում ապահովված է անխափան, անվտանգ և հուսալի գազամատակարում:

Մեր ամենօրյա նվիրական աշխատանքով են պայմանավորված այն նշանակալի արդյունքները, որոնց շնորհիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում, այլ նաև երկրի տնտեսության մեջ ընդհանրապես:

Վստահ եմ, որ հետագայում ևս նույն նվիրումով ենք շարունակելու մեր գործն ու գազի տնտեսության զարգացմանն ուղղված մեր բոլոր ծրագրերը, շարժվելու ենք զարգացման և նոր ձեռքբերումների ճանապարհով:

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am