«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ամփոփվում են Որակի տարվա միջոցառումների արդյունքները

«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Որակի տարվա միջոցառումների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը որակի կառավարման համակարգի միջոցով: Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում իրականացվել են ԻՍՈ 9001:2015, ԻՍՈ 14001:2015 և ՕՀՍԱՍ 18001:2007 ստանդարտների պահանջներին նրանց գործունեության համապատասխանելիության ստուգումներ:

Պատրաստվել են Որակի տարուն նվիրված տեղեկատվական պաստառներ, որոնք փակցվել են ընկերության և մասնաճյուղերի վարչական շենքերում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների որակավորումը բարձրացնելու նպատակով Ընկերության 24 մասնագետ վերապատրաստվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում, իսկ 15-ը՝ «Գազպրոմ» ՀԲԸ — ի և Ռուսաստանի դաշնության մի շարք ուսումնական հաստատություններում:

Յուրաքանչյուր ընկերության գլխավոր արժեքն են նրա մասնագետները, որոնց պրոֆեսիոնալիզմից կախված է ընկերության գործունեության հաջողությունը: Այդ իսկ պատճառով կարևորվում են վարպետության մրցույթները: Այս տարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ —ն անցկացնում է մրցույթներ հետևյալ անվանակարգերում. «Գազաֆիկացման և գազամատակարարման լավագույն մասնաճյուղ», «Լավագույն հսկիչ», «Մայրուղային գազատարների և Գազաբաշխիչ կայանների լավագույն ճարտարագետ»: Մրցույթների արդյունքները կամփոփվեն հոկտեմբեր ամսին:

«Գազովայա պրոմիշլեննոստ» ամսագրի հատուկ թողարկման համար նախատեսվել է տպագրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արարատի ԳԳՄ տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Ա.Խ.Գրիգորյանի հոդվածը՝ նվիրված «Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Որակի տարվան:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am