«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ամփոփվեցին «Լավագույն հսկիչ» մրցույթի արդյունքները

24 հոկտեմբերի 2018, 15:36

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ամփոփվեցին «Լավագույն հսկիչ» մասնագիտական վարպետության մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցել են 44 հսկիչ ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մասնաճյուղերից:

Մրցույթը բաղկացած էր տեսական առաջադրանքից և գործնական աշխատանքից:

«Լավագույն հսկիչ» անվանակարգում հաղթող են ճանաչվել.

առաջին տեղ ՝ Մանուշակ Կարապետյան՝ Երևանի ԳԳՄ-ից,

2-րդ տեղ՝ Աղաջանյան Գագիկ՝ Վայոց Ձորի ԳԳՄ-ից,

3-րդ տեղ՝ Արարատ Նազարյան՝ Արարատի ԳԳՄ-ից:

Մրցույթում հաղթող ճանաչված երեք լավագույն հսկիչներին տրվեցին պատվոգրեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am