Հերթական նվիրատվությունը Հայաստանի և Արցախի դպրոցներին

29 հոկտեմբերի 2018, 15:49

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ —ն հերթական բարեգործական ծրագիրն իրականացրեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ավելի քան 20 միջնակարգ դպրոցների համար` նվիրաբերելով համակարգիչներ:







Այս տարվա այցելությունն Արցախ առանձնակի էր նրանով, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և աջակցությամբ Մարտակերտ քաղաքի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց Էկոլոգիայի և բնապահպանության դասարան: Ընկերության աշխատակիցների և աշակերտների օգնությամբ դասարանն ամբողջությամբ կահավորվեց նոր դասասեղաններով և աթոռներով, գրապահարաններով, գրատախտակով, հագուստի կախիչներով:






Էկոլոգիայի և բնապահպանության դասարանը համալրվեց նաև համակարգչով, բազմաֆունկցիոնալ տպիչ սարքով և մեծ էկրանով պրոեկտորով: «Գազպրոմ Արմենիա»-ն նոր դասարանին նվիրաբերեց բնապահպանական թեմայով ուսուցողական պաստառ և նոր գրքեր:



Դասարանի կահավորումից հետո աշակերտները հնարավորություն ունեցան անցկացնել առաջին բնապահպանական դասը:

Դպրոցի տնօրենի խոսքերով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բարեգործական այս նախաձեռնությունը` Էկոլոգիայի և բնապահպանության դասարանի բացումը, չափազանց կարևոր է և նշանակալի, քանի որ այս դասարան կայցելեն ոչ միայն դպրոցի սաները, այլ նաև Մարտակերտի շրջանի այլ դպրոցների աշակերտներ: Այստեղ երեխաները կծանոթանան երկրագնդի վրա առկա բնապահպանական խնդիրներին, կսովորեն սիրել, խնայել և պաշտպանել շրջակա միջավայրը:

Շարունակելով բարեգործական առաքելությունը, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նվիրատվություն է կազմակերպելու նաև ՀՀ Վայոց Ձորի և Տավուշի մարզի 4 համայնքների միջնակարգ դպրոցների համար: Այս բնակավայրերի դպրոցները ևս կստանան համակարգիչներ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը և գիտակցելով սոցիալական նշանակության նախագծերի ու նախաձեռնությունների կարևորությունը, 2001 թվականից իրականացնում է տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am