Բնապահպանական ակցիայի շրջանակում իրականացվեց անվանական ծառատունկ

5 նոյեմբերի 2018, 11:00

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերության «Տրասգազ» ՍՊԸ-ն աշխատակիցները անցկացրին բնապահպանական ակցիա՝ ծառատունկ, Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի հարակից տարածքում: Տնկվեցին խնձորենի, դեղձենի, ընկուցենի, կեռասենի ավելի քան 200 ծառ: Այս ակցիան առանձնակի էր նրանով, որ առաջին անգամ տնկվեցին նաև 20 անվանական ծառ:





Ծառատունկին մասնակցել է ավելի քան 115 մարդ:

Բնության և շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը հատուկ տեղ է զբաղեցնում ոչ միայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործունեության մեջ, այլ նաև ընկերության աշխատակիցների կյանքում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am