Հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2019–2021 թվականների ներդրումային ծրագրին

14 դեկտեմբերի 2018, 13:52

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 14-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին, ինչպես նաև Ընկերության 2019–2021 թվականների ներդրումային ծրագրին (PDF, 386 ԿԲ)՝ 29 598,4 մլն դրամ ծավալով (առանց ԱԱՀ):

Ներդրումային ծրագրով նախատեսվում է գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանկայանի ընդլայնում, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում նոր օբյեկտների կառուցում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդնում, նոր բաժանորդների միացում, անվտանգության համակարգերի տեղադրում և այլն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button