«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենի շնորհավորական ուղերձը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

27 դեկտեմբերի 2018, 11:27

Հարգելի գործընկերներ՝

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Ամանորը նոր հույսերի, հաջողությունների, դրական փոփոխությունների ու երազանքների կատարման ժամանակաշրջան է:

Տարեմուտին ավանդաբար ամփոփվում են անցնող տարում կատարված աշխատանքի արդյունքները և նախանշվում են ապագա ծրագրերը:

Ցանկանում եմ հպարտությամբ նշել, որ մենք պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Համոզված եմ, որ հետագայում ևս կշարունակենք մեր բարեխիղճ ու նվիրյալ աշխատանքը:

Թող գալիք 2019 թվականը լինի նոր ձեռքբերումների ու նոր հաղթանակների, նախանշված նպատակների իրագործման տարի:

Գալիք տարում մաղթում եմ ձեզ և ձեր հարազատներին քաջ առողջություն, երջանկություն, սեփական ուժերի հանդեպ վստահություն և ամենայն բարիք:

Կրկին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյան

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button