«Գազպրոմ Արմենիա»-ում հաստատվել է էներգաէֆեկտիվության և էներգախնայողության քաղաքականությունը

16 հունվարի 2019, 10:53

«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության որոշումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգում հաստատվել է էներգաէֆեկտիվության և էներգախնայողության քաղաքականությունը:

Սույն Քաղաքականության դրույթները ենթակա են պարտադիր կատարմանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի բոլոր աշխատակիցների համար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ էներգաէֆեկտիվության և էներգախնայողության քաղաքականության նպատակն է էներգախնայողության պոտենցիալի և բնական էներգետիկ պաշարների առավել արդյունավետ օգտագործումը: Այդ թվում՝

— «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի էներգետիկ էֆեկտիվության բարձրացումը՝ տեխնոլոգիական գործընթացների էֆեկտիվ կառավարման և նորարական տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառման հաշվին:

— Շրջակա միջավայրի վրա ազդեցության մակարդակի մշտական նվազեցումը

— Արտադրական գործունեության ընթացքում տեսակարար ծախսերի մշտական ​​կրճատումը ՝ էներգետիկ պաշարների տնտեսման և չափորոշիչ ռացիոնալ օգտագործման հաշվին:

Սույն Քաղաքականության դրույթների իրականացումը հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դինամիկ աճի, մրցունակության բարձրացման և ընկերության կայուն զարգացման դիրքերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության Էկոլոգիական անվտանգության և տնտեսության էներգետիկ էֆեկտիվության բարձրացման երաշխիք:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button