Նորություններ

Փետրվար 2019 թվական

27 փետրվարի 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գնումների գործընթացի կազմակերպումն ապահովում է բացառապես գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխան

Վերջին օրերին մամուլում տեղ գտավ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» հրապարակումը, որի համաձայն նշված կենտրոնը, ուսումնասիրելով հանրային ծառայությունների ոլորտի որոշ կազմակերպությունների 2015–2018 թթ. գնումների պայմանագրերը, եկել էր այն եզրահանգման, որ նշված կազմակերպությունները գնումների հաշվետվություններ չեն ներկայացնում կամ գնումները չեն իրականացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն

14 փետրվարի 2019

2018 թվականի 12 ամիսների տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցրեց երրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2018 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:

6 փետրվարի 2019

2018 թվականի հունվար — դեկտեմբեր ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1643 զանգ:

LiveJournal Share Button