2018 թվականի ընթացքում «թեժ գծով» ստացվել է 1643 զանգ

6 փետրվարի 2019, 15:11

2018 թվականի հունվար — դեկտեմբեր ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1643 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, սպառած գազի և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումների վերաբերյալ: «Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվել և փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին: Հետադարձ կապի մոնիտորինգի արդյունքներով, «թեժ գծով» ստացված զանգերի գերակշռող մասը ստացել է համապատասխան լուծում:


Գազամատակարարման հետ կապված հարցերը կարելի ուղղել «թեժ գծի» հետևյալ համարով՝ 29-49-04, երկուշաբթի-հինգշաբթի օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, իսկ ուրբաթ՝ 09:00-ից մինչև 17:00-ը:

Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել բաժանորդների հարցերին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button