2018 թվականին «Ուսումնատեխնիկական կենտրոն»-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 395 մասնագետ

18 մարտի 2019, 11:19

2018 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել և գիտելիքների ստուգում է անցել ընկերության 395 մասնագետ՝ 344-ը մասնաճյուղերից, 51-ը՝ ընկերություններից: Այլ կազմակերպություններից ուսուցանվել է 39 աշխատող, իսկ անհատական ուսուցման ծրագրով՝ 5 մարդ:

Դասընթացները հիմնականում անցկացվել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում կամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում:


Դասընթացների ավարտից հետո կազմակերպվել է գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում անբավարար գիտելիքներ ցուցաբերած կամ չներկայացած աշխատողներին հնարավորություն է տրվել մեկ ամսվա ընթացքում այն վերահանձնելու:

2018 թ. փետրվար-մարտ ամիսներին անցկացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնաճյուղերի ստորգետնյա գազատարերի հետազոտմամբ, ախտորոշմամբ և տեխնիկական վիճակների գնահատմամբ զբաղվող մասնագետների համար վերապատրաստման դասընթացներ, իսկ մայիսին՝ Ընկերության ղեկավար ինժեներատեխնիկական աշխատողներին փոխարինող կադրերի ռեզերվի որակավորման բարձրացման դասընթաց՝ «Գազի տնտեսությունում կարգավարական և վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվ կառավարում» թեմայով: Որակավորման բարձրացման դասընթաց է անցկացվել նաև Կոտայքի ԳԳՄ-ի չափագետների համար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացման համար ՈՒՏԿ-ում անցկացվել է հետևյալ միջոցառումները.

· Հունիսին Կազանի ազգային հետազոտատեխնոլոգիական համալսարանի աշխատակիցների հետ կազմակերպվել է հանդիպում: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից իրականացվող դասընթացների ծրագրերը:

· Սեպտեմբերին «Գազպրոմ Կազմէներգոգազ» ընկերության կողմից Ընկերության «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի շինարարության հսկողության ծառայության անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով անցկացվել է սեմինար «Ավտոմատացված աշխատանքային տեղ-նորոգման աշխատանքների որակի հսկողություն» թեմայով:

· Հոկտեմբերին Ուսումնատեխնիկական կենտրոնում կազմակերպվել է «Լավագույն հսկիչ» մրցույթ-ստուգատեսի արդյունքների ամփոփում:

2018 թ.-ին «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի աշխատակիցների և վարորդների, ինչպես նաև Երևանի ԳԳՄ-ի պոլիէթիլենային խողովակների եռակցող-օպերատորի համար գիտելիքների հերթական ստուգում է իրականացվել, իսկ շինարարության հսկողություն իրականացնող աշխատակիցների համար՝ արտահերթ:

2018թ.-ին ՈՒՏԿ-ի կողմից կազմվել և տպագրվել է «Գազաբաշխիչ ցանցերի և  ներտնային գազասպառման համակարգերի նախագծում» ուսումնական ձեռնարկը: Իսկ «Ստորգետնյա գազատարերի պաշտպանումը կոռոզիայից» մեթոդական ուղեցույցը մշակման փուլում է գտնվում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button