Հաստատվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության որակի, շրջակա միջավայրի, աշխատանքի, առողջության պահպանման և հրդեհային անվտանգության պահպանման քաղաքականությունները

8 ապրիլի 2019, 11:54

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մշակվել և հաստատվել է որակի, շրջակա միջավայրի, աշխատանքի, առողջության և հրդեհային անվտանգության պահպանման ոլորտների քաղաքականություններն ու նպատակները:

Սույն Քաղաքականության նպատակն է համապատասխանեցնելու ընկերության գործունեությունը միջազգային ստանդարտների պահանջներին: Այդ թվում՝

— որակի կառավարման համակարգի պահանջների կիրառում և ապահովում;

— սպառողներին ծառայությունների մատուցման որակի ապահովում, հուսալի, անխափան ու անվտանգ գազամատակարարում և իրացում;

— ընկերության հետ կնքվող պայմանագրերում ռիսկերի գնահատում և անհրաժեշտության դեպքում դրույթների վերանայում;

— ընկերության աշխատողների համար բարենպաստ աշխատանքային միջավայրի ստեղծում, որակավորման անընդհատ բարձրացում և խրախուսում ;

— շրջակա միջավայրի կառավարման համակարգերին առնչվող դրույթների պահանջների ապահովում;

— վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման, թափոնների և կեղտաջրերի քանակների վերահսկում;

— Էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաների կիրառում և այլն:

Վերոնշյալ նպատակների չափանիշների ապահովման համար ընկերությունը պարտավորվում է. 

— ապահովել ու կատարելագործել որակի և շրջակա միջավայրի կառավարման համակարգերի գործառույթները և ապահովել արդյունավետ գործունեություն՝ կիրառելով ՀՍՏ ԻՍՕ 14001:2015 միջազգային ստանդարտը;

— Բաժանորդներին ծառայությունների մատուցումը իրականացնել իրավական ակտերի պահանջներին համապատասխան;

— ձեռնարկել արդյունավետ միջոցառումներ՝ ուղղված վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների, թափոնների և կեղտաջրերի նվազեցմանը ;

— խնայել օգտագործվող էներգակիրների քանակը սեփական կարիքների համար;

— Ըստ անհրաժեշտության անցկացնել ընկերության տեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքների ստուգում և որակավորման բարձրացման գործունեություն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Որակի քաղաքականությունը տարածվում է Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների, մասնաճյուղերի և հիմնարկների վրա:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button