2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 644 մլն խ.մ բնական գազ

22 ապրիլի 2019, 16:26

2019 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 6%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 644 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 613 մլն խ.մ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 79,5%-ով նվազել են Էներգետիկայի և 6,1%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 31.2 և 43 մլն խ.մ: Բնական գազի սպառման ծավալները 34,8 %-ով ավելացել են բնակչության և 27 %-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 285.5 և 120.7 մլն խ.մ:

19,4%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 132.1 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button