«Գազպրոմը» Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում կարևոր մասնակից է

17 մայիսի 2019, 12:20

SNG.Today (СНГ.СЕГОДНЯ) ցանցային հրատարակչությունը մայիսի 17-ին նյութ է հրապարակել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ՝ «Գազպրոմը» Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում կարևոր մասնակից է» վերնագրի տակ:

Ընկերության գործունեությունն առնչվում է ոչ միայն վառելիքի ներկրման, այլ նաև սոցիալական ոլորտի հետ:

Հայաստանում գազը սերտորեն կապված է «Գազպրոմի» հետ: Եվ սա զարմանալի չէ. երկիրը գազաֆիկացված է 96 տոկոսով, ավելի քան 700 000 բնակիչ-բաժանորդներ, արդյունաբերության և սպասարկման ոլորտի ավելի քան 14 000 կազմակերպություններ օգտվում են բնական գազից: «Գազպրոմը» կապույտ վառելիքի միակ մատակարարն է, սակայն, սխալ կլինի համարել, որ «Գազպրոմը» միայն գազի մատակարարողի և վաճառողի դեր է կատարում:

Օրինակ, ընկերությունը համարվում է հանրապետության տնտեսության նշանակալի ներդրողներից մեկը. վերջին 17 տարիների ընթացքում ներդրվել է 900 մլն դոլար:

«Գազպրոմը» իրականացրել է 188 կմ երկարության գազատարի շինարարության նախագիծ, հանրապետության հարավային սահմանից մինչև Արարատ քաղաքը: Կառուցվել և արդյունաբերական շահագործման է հանձնվել Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկը: «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից աշխատանքներ են տարվում Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման նախագծային ցուցանիշների վերականգնման ուղղությամբ:

Ավելացնենք նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երկրի ամենախոշոր գործատուներից մեկն է :

Հարկ է նշել, որ ընկերությունը ունի նաև սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի իրագործումը: Երևանում կառուցվել է ուսումնամարզական համալիր, որը ներառում է մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ինչպես նաև խաղային մարզաձևերի համար նախատեսված սրահներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button