2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը

20 մայիսի 2019, 09:57

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2019 ֆինանսական տարվա սկզբից հունվար-մարտ ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 13,670,572 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 12-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,727,918 հազար դրամ և 935-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 37,627 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 111-րդ տեղը՝ 335,334 հազար դրամ:

LiveJournal Share Button