«Սովկոմբանկը» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել սինդիկացված վարկի տրամադրման վերաբերյալ

20 մայիսի 2019, 15:51

«Սովկոմբանկ» ՀԲԸ-ն համաձայնագիր է ստորագրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը սինդիկացված վարկի տրամադրման վերաբերյալ՝ մինչև 150 մլն դոլար ընդհանուր ծավալով:

Ստորագրված համաձայնագրի շրջանակում վարկային միջոցները կուղղվեն ընդհանուր կորպորատիվ նպատակներին, ներառյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ընթացիկ վարկերի վերաֆինանսավորմանը: Տրամադրված վարկը հնարավորություն կընձեռի Ընկերությանը նվազեցնել պարտքի բեռը և ֆինանսական միջոցներ հատկացնել հեռանկարային ուղղություններին:

«Մենք ուրախ ենք Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկի հետ համագործակցության մեկնարկի առիթով.-նշել է „Սովկոմբանկի“ Վարչության Նախագահի տեղակալ, Կորպորատիվ և ներդրումային բիզնեսի բաժնի պետ Միխայիլ Ավտուխովը: Վստահ ենք, որ սկիզբ է դրվում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության, և մենք պատրաստ ենք դառնալ հուսալի ֆինանսական գործընկեր ամբողջ Գազպրոմ Խմբի համար»:

«Գազպրոմ Արմենիա»-ն այսօր առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ և որպես ֆինանսական գործընկեր երկար տարիների ընթացքում ունի բարձր հեղինակություն, իր հերթին նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: «Սովկոմբանկ» ՀԲԸ հետ համագործակցության սկիզբն արժանի է բարձր գնահատականի: Բարձր որակի, մասնագիտական ​​և լավ կազմակերպված աշխատանքը մեր գործընկերների շնորհիվ հնարավորություն է ընձեռել ստորագրել այս վարկային համաձայնագիրը շատ կարճ ժամկետներում:

Ես վստահ եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Սովկոմբանկ» ՀԲԸ-ն ունեն համագործակցության ընդլայնման հեռանկարներ: Հայաստանի Հանրապետության կառավարության հետ առկա է պայմանավորվածություն այս տարվա հոկտեմբերին Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր հատակագիծը հաստատելու վերաբերյալ, ինչը կստեղծի նախադրյալներ «Սովկոմբանկ» ՀԲԸ-ն հետ հետագա արդյունավետ գործընկերության խորացման համար», — ասել Հրանտ Թադևոսյանը.

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button