Ուսումնամարզական համալիրը պատրաստ է շահագործման

23 մայիսի 2019, 10:16

Երևանի Ավան վարչական համայնքի տարածքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-կողմից կառուցված ուսումնամարզական համալիրը պատրաստ է շահագործման:



Օրերս «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ» ՀԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի նախագահ Վիտալի Մարկելովը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը շրջայց կատարեցին ուսումնամարզական համալիր, այցելեցին մարզաառողջարարական գոտի, ուսումնական մասնաշենք, ինչպես նաև համալիրին հարակից բարեկարգված ու կանաչապատված տարածք:




Գոհունակություն հայտնելով կատարված լայնածավալ աշխատանքի վերաբերյալ, նրանք փաստեցին, որ կառույցը պատրաստ է շահագործման:


Ուսումնամարզական համալիրը զբաղեցնում է ավելի քան 29 000 քառ. մ տարածք և բաղկացած է երեք՝ ուսումնական, մարզաառողջարարական, հանգստի գոտիներից:

Ուսումնական գոտում կգործի մինչև 700 աշակերտի համար նախատեսված դպրոց, մանկապարտեզ՝190 երեխայի համար, ինչպես նաև 25 մ երկարությամբ փակ լողավազան, մինիֆուտբոլի բացօդյա մարզադաշտ:








Մարզաառողջարարական գոտին ներառում է մարզական մեծ համալիր՝ խաղային մարզաձևերի համար նախատեսված ունիվերսալ սրահներով, մինի-ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև շուրջտարի գործող փակ սահադաշտ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընդհանրապես, համալիրն իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններով աննախադեպ է հանրապետությունում:


Շինարարությունն իրականացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button