Տոնական միջոցառում երեխաների համար «Գազպրոմ Արմենիա»-ում

3 հունիսի 2019, 11:07

Ամեն տարի ամռան առաջին օրը նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ սկսած 1950 թվականից: Այն տոնվում է ամենուր՝ մեծ ուրախությամբ, վառ տրամադրություններով, որը վերածվում է արկածներով լի մանկության տոնի:


Ավանդույթի համաձայն այն տոնվեց նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որին մասնակցում էին ընկերության աշխատողների 3-ից 11 տարեկան երեխաները՝ ծնողների և տատիկների հետ միասին:

Երեխաների համար կազմակերպվել էին ուրախ, թատերական բեմականացում՝ Հով.Թումանյանի հեքիաթների հերոսների մասնակցությամբ, բազմատեսակ զվարճալի խաղեր և ինտելեկտուալ վիկտորինաներ:

Տոնական միջոցառման ողջ ընթացքում երեխաներին զվարճացնում էին խաղավարները՝ իրենց սիրելի հեքիաթների հերոսների կերպարներով, ինչպես նաև ճկուն լարախաղացը: Երեխաները մասնակցում էին կավճանկարչությանը, ավազի վրա նկարչությանը, ծանոթանում ակվագրիմի տեխնիկային: Առավել մեծ ուրախությամբ երեխաները ցատկոտում էին բատուտի վրա և զբոսնում պոնիներով:

Միջոցառման կազմակերպիչները ձգտում էին հիշարժան ու վառ տպավորություններով, լավ տրամադրությամբ, ուրախությամբ լի օր պարգևել երեխաներին:

Խաղերի և վիկտորինաների հաղթողներին հանձնվեցին մրցանակներ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկները ստացան զանազան նվերներ:

Երեխաների համար կազմակերպվել էր հյուրասիրություն շատ սիրված քաղցր բամբակով, հյութերով և այլն:

Տոնակատարության ավարտին մանուկները փուչիկների միջոցով երկինք բաց թողեցին թղթի վրա գրված իրենց երազանքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button