Պուշկինյան օր «Գազպրոմ Արմենիա» —ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ընկերության աշխատակիցների երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ռուս մեծ դասական գրող և բանաստեղծ Ալեքսանդր Սերգեյեվիչ Պուշկինի ծննդյան 220-ամյակին, ինչպես նաեւ Ռուսաց լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառման շրջանակում երեխաների համար կազմակերպվել էր պուշկինյան ընթերցումներ, մրցույթներ, վիկտորինաներ, ինչպես նաև Պուշկինի գրքերի ցուցահանդես, որոնք միջոցառման վերջում երեխաները ստացան որպես մրցանակ:

Երեխաները մասնակցեցին նաև Պուշկինի հեքիաթների հիման վրա նկարների և ասմունքի մրցույթներին, որի ընթացքում նրանք կարդում կամ արտասանում էին հատվածներ գրողի հեքիաթներից և բանաստեղծություններից, նկարում պուշկինյան թեմաներով:

Ապա Պուշկինյան օրը շարունակվել է վիկտորինայով, երբ երեխաները ցուցաբերել են իրենց գիտելիքները Ա.Պուշկինի հեքիաթների և ստեղծագործությունների իմացությամբ:

Միջոցառման ավարտին վիկտորինայի և մրցույթների ամփոփված արդյունքներով հաղթողներին հանձնվեցին մրցանակներ: Պուշկինյան օրվա առթիվ միջոցառման բոլոր մասնակիցները ստացան փոքրիկ նվեր՝ Պուշկինի հեքիաթների գիրք:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am