Ընկերության աշխատակիցների երեխաները նույնպես ֆուտբոլ են խաղում

8 հուլիսի 2019, 11:55

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հերթական մարզումներն անցկացրեց ՝ ներգրավելով նաև ընկերության աշխատակիցների երեխաներին:

Չնայած սիրողական մարզումներին՝ ընկերության ֆուտբոլային թիմի մարզիչը մեծ պատրաստակամությամբ երեխաներին ծանոթացնում է գնդակի վարման տեխնիկային, խաղի կանոններին: Փոքրիկ խաղացողները սովորում են համագործակցել, օգնություն ցուցաբերել թիմի ընկերոջը և արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում:



Ընտանեկան նմանատիպ մարզումները նպաստում են առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային ոգու ամրապնդմանը և ներգրավում են երեխաներին սպորտի մեջ: Հնարավոր է, որ նրանցից շատերի համար այդ միջոցառումները ճանապարհ հարթեն դեպի իրական սպորտ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button