Բացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցը

2 սեպտեմբերի 2019, 17:35

Սեպտեմբերի 1-ին՝ Դպրության և գիտելիքի օրը, դպրոցականների առջև առաջին անգամ իր դռները բացեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Ուսումնա-սպորտային համալիր հիմնարկի դպրոցը:













Դպրոցի բացման կապակցությամբ իր օրհնությունն էր բերել Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:



Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը շնորհավորեց աշակերտներին, ծնողներին, դպրոցի անձնակազմին և հյուրերին Գիտելիքի օրվա և դպրոցի բացման կապակցությամբ, մաղթեց հաջողություններ:

«Մենք միասին սկսում ենք կերտել այս նորաբաց կրթօջախի պատմությունը: Այսօր մենք տոնում ենք մեր համալիրի միայն դպրոցի բացումը՝ դրանով մեկնարկելով ուսումնական տարվա սկիզբը, իսկ համալիրի պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկայում», — նշեց Ա. Գրիգորյանը: Նա շնորհակալություն հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին և տնօրինությանը այս գեղեցիկ կառույցը կյանքի կոչելու համար:

Նորակառույց դպրոցը գտնվում է Երևանի Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button