Ավարտվում են շինհավաքակցման աշխատանքները Վարդենիս-Ջերմուկ մայրուղային գազատարի վրա

4 նոյեմբերի 2019, 15:02

Ավարտական փուլում են Վարդենիս-Ջերմուկ մայրուղային գազատարի կապիտալ վերանորոգման շինհավաքակցման աշխատանքները, որոնք իրականացվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2019 թ. Կապիտալ վերանորոգման ծրագրի շրջանակում:


325 մմ տրամագծով և 45,75 կմ երկարությամբ գազատարը շահագործման էր հանձնվել 1977 թվականին: 2017 թվականին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մասնագետները անցկացրին Վարդենիս-Ջերմուկ մայրուղային գազատարի համալիր ախտորոշման հետազոտություն, որի արդյունքներով իրականացվում են հետևյալ աշխատաքները.

— կապիտալ վերանորոգում խողովակի փոխարինմամբ` 1.8 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում,

— 5.02 կմ ընդհանուր երկարությամբ հակակոռոզիոն մեկուսիչ ծածկույթի վերականգնում՝ անհրաժեշտության դեպքում խողովակի խոտանումով,

— ավտոճանապարհի անցումների վերանորոգում գազատարի չորս հատվածներում:

Բացի այդ, Հայաստանի սպառողների հուսալի և անխափան գազամատակարարման մակարդակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև աշուն-ձմեռ ժամանակահատվածին նախապատրաստական աշխատանքների շրջանակում կատարվել են համալիր շինհավաքակցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ հանրապետության գազափոխադրման համակարգի օբյեկտներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button