Շինարարության հսկողության ծառայության մասնագետները որակավորման բարձրացման դասընթացներ են անցել «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» Ուսումնա-արտադրական կենտրոնում

27 նոյեմբերի 2019, 16:12

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանի մոտ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի շինարարության հսկողության ծառայության մի խումբ մասնագետներ, որոնք որակավորման բարձրացման դասընթացներ են անցել «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ Ուսումնա-արտադրական կենտրոնում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր ճարտարագետը շնորհավորեց շինարարության հսկողության ծառայության մասնագետներին գերազանց արդյունքներ արձանագրելու կապակցությամբ, որ նրանք ցուցաբերել են դասընթացների արդյունքում անցկացված քննական փուլի ընթացքում:

Նշվել է, որ որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները պետք է գործնականում կիրառվեն՝ հանրապետության գազափոխադրման և գազաբաշխման համակարգում շինհավաքակցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացման նպատակով:

Ա.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաև «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի ղեկավարությանը դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր ճարտարագետը շեշտեց կապալառու կազմակերպությունների և գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի հետ մշտական համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:

«Կարևոր է, որ մասնաճյուղերի մեր մասնագետները և կապալառու գործընկերները տեղեկացված լինեն շինարարության վերահսկողության բարձր պահանջների մասին: Իսկ շինարարության հսկողության ծառայության հիմնական խնդիրներից մեկն է խստորեն վերահսկել պլանային աշխատանքների որակը, հայտնաբերել և օպերատիվորեն վերացնել թերությունները», — նշեց Ա. Հակոբյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր ճարտարագետը Շինարարության հսկողության ծառայության մասնագետներին տեղեկացրել է, որ 2020 թվականին նախատեսվում են լայնածավալ միջոցառումներ փոխադրման և բաշխման համակարգի օբյեկտներում: Մասնավորապես, նախատեսվում են 5 զազաբաշխիչ կայանների կապիտալ նորոգման, գազաբաշխիչ համակարգի 56 օբյեկտներում շինհավաքակցման, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ստորգետնյա հատվածում համալիր աշխատանքներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button