Վարարումների հետևանքների վերացմանն ուղղված ուսումնական վարժանքներ

Մարտի 12-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է համալիր հակավարարումային ուսումնական վարժանքներ՝ «Մայրուղային գազատարների օդային անցման հենասյունի ողողում հեղեղաջրերով» թեմայով:Վարժանքներին մասնակցել է «Տրանսգազ»-ի գծային շահագործման մասնաճյուղերի (ԳՇՄ) վթարավերականգնողական խմբերը՝ գարնանային վարարումների պայմաններում մայրուղային գազատարների գծային հատվածում առաջացած հնարավոր վթարների վերացման նպատակով: