«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպության արհկոմի նախագահի պաշտոնակատար

Ղուլյան Մարատ Սմբատի

Ղուլյան Մարատ Սմբատի

Ղուլյան Մարատ Սմբատի

Ծնվել է 1957թ. օգոստոսի 26ին:

1974–1975թթ. աշխատել է Քանաքեռի ալյումինի գործարանում որպես բանվոր:

1975–1977թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում:

1977–1986 թթ. աշխատել է տարբեր կազմակերպություններում որպես բանվոր:

1978–1984 թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը՝ ստանալով իրավագետի որակավորում:

1986 —1999 թթ. աշխատել է որպես իրավախորհրդատու տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում և ՀՀ Էներգետիկայի նախարարությունում:

1999թ. դեկտեմբերից՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրավաբանական բաժնի ավագ իրավախորհրդատու:

2002 թ. հունվարից՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Պայմանագրային-իրավաբանական վարչության իրավաբանական բաժնի առաջատար իրավախորհրդատու, 2004թ.-ից՝ գլխավոր մասնագետ-իրավախորհրդատու, 2007թ. հունիսից՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ՊԻՎ Իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, 2009թ. սեպտեմբերից՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ՊԻՎ Իրավաբանական բաժնի պետ, իսկ 2010թ. հուլիսից նաև՝ ՊԻՎ Պայմանագրերի և լիցենզիաների բաժնի պետի պաշտոնակատար, 2012թ. օգոստոսից՝ Պայմանագրային-իրավաբանական վարչության պետի տեղակալ:

2014թ. սեպտեմբերից՝ «Գազպրոմ Արմենիա» իրավաբանական բաժնի պետի տեղակալ:

2017 թ. դեկտեմբերի 26-ից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպության արհկոմի նախագահի պաշտոնակատար (ազատված չէ հիմնական աշխատանքից):