Հրանտ Խաչիկի Թադևոսյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն

Ծնվել է 1962 թ. ապրիլի 30-ին:

1968–1978 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի թիվ 24 դպրոցը:
1978–1983 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով «Ջերմագազամատակարարում եւ օդափոխություն» մասնագիտությունը:
1983–1985 թթ. աշխատել է «Հայկոմնախագիծ» ինստիտուտում որպես ճարտարագետ: 1985–1986 թթ.` ՀՍՀ Գազպետկոմում որպես ճարտարագետ, ավագ ճարտարագետ, առաջատար ճարտարագետ:
1986–1989 թթ.՝ ՀՍՀ «Պետագրոպրոմ»-ում որպես առաջատար ճարտարագետ, միաժամանակ` 1987 թ. սովորել է Մոսկվայի կառավարման համամիութենական բարձրագույն դպրոցում:
1989–1992 թթ.՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսերվիս» միավորումում որպես գլխավոր մասնագետ:
1992–1999 թթ.՝ «Հայգազարդ» պետական կոնցեռնում որպես ճարտարագետ, բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ եւ միաժամանակ` 1995թ.-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցել է ժամանակակից կառավարման մեթոդների ուսուցում:
1999–2011 թթ. հունվարը շարունակել է աշխատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեխնիկական վարչության պետի պաշտոնում:
2010 թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2011 թ. փետրվարից նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ:
2014 թ.՝
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ, Վարչության անդամ:
2016 թ.՝ հոկտեմբերից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2016 թ. հոկտեմբերին ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի կողմից արժանացել է «ԱՊՀ Վաստակավոր էներգետիկ» կոչմանը:
2016 թ. հոկտեմբերի 25-ից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն:
2017 թ. մայիսին ընտրվել է Միջազգային գործարար կոնգրեսի Նախագահության անդամ:
2017 թ. մայիսի 17-ին Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահության
կողմից արժանացել է «ՌԴ Վաստակավոր ճարտարագետ» պատվավոր կոչմանը:
2017 թ. դեկտեմբերի 18-ին պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով: