Կարեն Յուրիի Մովսեսյան

Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների և էկոնոմիկայի գծով

Ծնվել է 1958թ. մարտի 25-ին:

1975–1978 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում:
1977–1981 թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:
1981 թ. աշխատել է ՀԽՍՀ Գոսպլանին առընթեր Էկոնոմիկայի եւ պլանավորման գիտա-հետազոտական ինստիտուտում որպես տնտեսագետ:
1981–1983 թթ. ուսումը շարունակել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ ԳԱ Կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրայում:
1983–1991թթ. աշխատանքը շարունակել է ՀԽՍՀ Գոսպլանին առընթեր Էկոնոմիկայի եւ պլանավորման գիտա-հետազոտական ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, այնուհետեւ մաթեմատիկական մեթոդների կիրառումը տնտեսությունում բաժնի վարիչի տեղակալի պաշտոնում:
1991 թ.՝ Արտաքին տնտեսական կապերի նախարարության մարքեթինգի եւ կոորդինացման բաժնի պետ:
1991–1994 թթ.՝ ՀՀ պետական հարկային տեսչությունում որպես վարչության պետի տեղակալ, այնուհետեւ վարչության պետ:
1994–1996 թթ.՝ «Արդշինբանկ» ԲԲԸ վարչության նախագահ:
1996–1998 թթ.՝ ՀՀ պետական եկամուտների նախարարության վարչության նախագահ:
1998–2001 թթ.՝ «Ադամանդ» ՍՊԸ փոխնախագահ:
2001–2002 թթ.՝ «Ս.Ա.Կ.» ՍՊԸ փոխնախագահ:
2002–2010 թթ.՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կորպորատիվ ծրագրերի համալիր վերլուծության վարչության պետ:
2011 թ. հունվարի 10-ից՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով:

2014թ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով:

Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 27 գիտական աշխատությունների հեղինակ է: