Արարատ Գևորգի Գևորգյան
Գլխավոր տնօրենի տեղակալ բնական գազի իրացման և բաշխման գծով
Ծնվել է 1975 թ. մայիսի 3-ին:
1981–1991 թթ. սովորել է Երևանի թիվ 70 միջնակարգ դպրոցում:
1991–1997 թթ. սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Կառավարում» ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
1996–1998 թթ. ծառայել է հայկական բանակում՝ ՀՀ ՆԳՆ զորամասերի կազմում:
1989–1991 թթ.-ին աշխատել է «Կիլիկիա» Հանրապետական տարածքային կոոպերատիվ ձեռնարկությունում որպես նախահաշիվ կազմող:
1995–1996 թթ.՝ Էրեբունու շրջանի ֆինանսական բաժնում որպես 2-րդ կարգի մասնագետ:
1999–2006 թթ.՝ ՀՀ Արդարադատության նախարարությունում, պետռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնում՝ առաջատար մասնագետ, այնուհետեւ պետռեգիստրի գործակալության Նոր Նորքի տարածքային բաժնում՝ գլխավոր մասնագետ:
2006–2007 թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության փորձագետ:
2007–2009 թթ. աշխատել է ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում Վերահսկողության բաժնի պետի պաշտոնում:
2009 թ. դեկտեմբերից մինչեւ 2011թ. աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ Զեյթուն — Ավան ԱՇԾ իրացման գծով պետի տեղակալի, այնուհետեւ «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ Երևանի ԳԳՄ Նորք — Մարաշ արտադրա-շահագործման ծառայությունում (ԱՇԾ) պետի պաշտոններում:
2011–2013 թթ.՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ տնօրեն:
2013 թ. հոկտեմբերից նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ շինարարության գծով:
2016 թ.-ից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ բնական գազի իրացման և բաշխման գծով: