Վախթանգ Մայիսի Միրումյան
Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով
Ծնվել է 1975 թ. մայիսի 15-ին:
1982–1992 թթ. սովորել է Գորիսի շրջանի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցում:
1992–1997 թթ. սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Շուկայագիտություն» ֆակուլտետում՝ ստանալով
ինժեներ—ապրանքագետի որակավորում:
2013–2004 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ:
2004 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1997–1998 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության 1-ին կարգի մասնագետ:
1998–1999 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ:
1999–2000 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
2000–2006 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ:
2006–2011 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ:
2011–2012 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ:
2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
2012–2014 թթ.՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
2013 թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:
2014–2016 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
2016–2018 թթ.՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
2016 թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է երախտագիտության մեդալով:
2018 թ. հոկտեմբերից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալի ժ/պ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2020 թ. հուլիսից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, հրատարակված գիտական հոդվածների հեղինակ է: