Որակի քաղաքականություն

Մեր գործունեության մեջ առաջնային ենք համարում մատուցվող ծառայությունների որակի ապահովումը, որը կբավարարի պատվիրատուների պահանջները:

Մեր աշխատանքում մենք պարտավորվում ենք հետևել հետևյալ սկզբունքներին.
  • մեր այսօրվա և վաղվա խնդիրն է բավարարել և գերազանցել պատվիրատուների պահանջները` բարձր որակի ծառայությունների մատուցման միջոցով,
  • ապահովել կայուն որակ անհամապատասխանությունների կանխման և բացահայտման միջոցով և վերացնել դրանց առաջացման պատճառները,
  • ընկերության գործունեության յուրաքանչյուր տեսակ համարելով մատուցվող ծառայությունների գործընթացի մի մաս, յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի իր ազդեցությունը վերջնական արդյունքի որակի և պատվիրատուների բավարարվածության վրա,
  • մեր մասնագետները հանդիսանում են որակի կատարելագործմանն ուղղված գործողությունների շարժիչ ուժը, ուստի մենք մեր խնդիրն ենք համարում մշտապես բարձրացնել անձնակազմի որակավորումը և ստեղծագործական ներուժը:
Ղեկավարությունը պարտավորվում է հետևել նշված սկզբունքներին և անձնակազմի համար ստեղծել պայմաններ դրանց իրագործման համար: