Բնական գազի ներկրում, բաշխում և իրացում
Բնական գազի փոխադրումն ու իրացումը Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում հանդիսանում է Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը:
Բնական գազի պահեստավորում
Գազի տնտեսության առաջնահերթ խնդիրներից է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ — կայանի արդյունավետ աշխատանքի ապահովումը: Կայանում պահեստավորվող գազն օգտագործվում է անխափան գազամատակարարման, ինչպես նաև գազի սեզոնային և պիկային տատանումների կառավարման նպատակով:
Գազի տնտեսության համակարգերի վերակառուցում
Գազի տնտեսության համակարգը ներառում է բարձր, միջին և ցածր ճնշման գազատարներ, գազաբաշխման կայաններ ու լրացուցիչ ինժեներական կառույցներ, որոնց միջոցով իրականացվում է բնական գազի փոխադրումն ու բաշխումը: Համակարգերի վերակառուցումն ու ընդլայնումը, ինչպես նաև արդիականացումը` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, շարունակական ու ամենամյա միջոցառումների համալիր ծրագիր է:
Գազաէներգետիկ ծրագրեր
Ընկերության ռազմավարական նպատակն է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դարձնելը` դինամիկ զարգացման, գործունեության դիվերսիֆիկացման և տարածաշրջանային գազաէներգետիկ ծրագրերում մասնակցության ճանապարհով:
Էլեկտրական էներգիայի արտադրություն և արտահանում
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործելով, Ընկերությունը լուրջ ծրագրեր ունի մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարևան երկրներ: