Կալորիականությունից կախված՝ փոխվում է գազի սակագինը

Ներմուծվող գազի թանկացման պատճառով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 1¬ից բարձրացրեց Հայաստանում ներքին սպառման սակագները։ 81 հազար դրամի փոխարեն բնակիչ¬բաժանորդների համար 1000 խոր. մետր գազի սակագինը սահմանվեց 96 հազար դրամ։ Խոշոր սպառողների դեպքում 154-ը դարձավ 215 դոլար։

Այս փոփոխությունից ընդամենը երկու ամիս անց «ՀայՌուսգազարդը» դիմել է խոշոր սպառողներին, մայիս ամսվա համար ներկայացնելով գազի նոր՝ ավելի բարձր սակագներ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

¬Մինչեւ նոր սակագնի հաստատումը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործում էր մի պայմանագիր, որի համաձայն, գազի կալորիականությունից կախված՝ պետք է ճշգրտվեր բազային գինը։ Նախկինում բազային գինը տրված էր 7900՞200 կիլոկալորիա/խորանարդ մետր սահմանում։ Այսինքն՝ եթե կալորիականությունը 7900¬ից բարձրանար 8100 կամ իջներ 7700, ապա այս տիրույթում գնի որեւէ փոփոխություն տեղի չէր ունենա։ Դրանից ավել տատանումը ենթադրում է համապատասխան փոփոխություն։

Նախորդ ժամանակահատվածում գազի կալորիականությունը հիմնականում այս սահմաններում էր եւ նման խնդիր չէր առաջանում։ Նոր պայմանագրում այլեւս գոյություն չունի ՞200 կիլոկալորիա/խոր. մետր տատանողականությունը։ Սահմանված է միայն 7900 թիվը։ Այսինքն՝ եթե գազի կալորիականությունը դրանից բարձր է, ապա համապատասխանաբար պետք է ավել վճարվի, եթե ցածր է՝ հակառակը։
Այս տարի օրեր են եղել, որ ռուսական գազի կալորիականությունը հասել է անգամ 8600¬ի։ Իրանական գազի դեպքում կալորիականությունը 8000¬ին մոտ է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սահմանելով սակագները, մշակել է մի բանաձեւ, որի համաձայն, գազի դիմաց վճարելով «Գազպրոմին», այդ գումարը պետք է վերցնենք մեր սպառողներից՝ փոխհատուցելու կալորիականության հետ կապված կորուստները։
Ցավոք, փոխհատուցումը վերաբերում է միայն խոշոր ձեռնարկություններին եւ դրա պատճառով ՙՀայՌուսգազարդը՚ դեռեւս մեծ վնասներ է ունենում, քանի որ «Գազպրոմին» վճարում է ամբողջ գազի համար, բայց փոխհատուցումը ստանում է միայն խոշոր սպառողներից։ Բնակչության դեպքում այդ նորմը չի գործում։ Մինչդեռ բնակչության սպառումը գազամատակարարման մոտ 30¬35 տոկոսն է։ Դա նշանակում է, որ այդքանի համար փոխհատուցում չենք ստանում։

¬Կալորիականության վերջին փոփոխությունը խոշոր սպառողների սակագների վրա ի՞նչ ազդեցություն է թողել։ Որքա՞ն են բարձրացել սակագները։

¬Ներկա վիճակով այդ փոփոխության ազդեցությունը 1000 խոր. մետրի հաշվով կարող է լինել 2¬4 դոլար։ Ինչպես հայտնի է, մեր ամենախոշոր սպառողները ջերմակայաններն են։ Բայց նման տատանումներից չեն կարող դժգոհել, որովհետեւ բարձր կալորիականությունից միանգամից ավելանում է էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Մնացած խոշոր սպառողների դեպքում որոշակի խնդիրներ կան։ Մասնավորապես ավտոլիցքավորման կայանները կալորիականության համար վճարելով լրացուցիչ գումարը, այն, ըստ էության, հետ չեն ստանում սպառողներից։ Դրա համար իրենք եւս պետք է կարողանան կալորիականության փոփոխություններին համապատասխան կարգավորել իրենց սակագները։ Խնդիրն այս է։
Իմիջիայլոց, ամբողջ աշխարհում գազի ծախսը որոշվում է ոչ թե խորանարդով, այլ կիլո/կալորիայով։ Մենք եւս անցնում ենք դրան, ինչը մեր կամքից դուրս է։ Դա «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի կետ է եւ արտահայտված է հանձնաժողովի սահմանած բանաձեւով։ «ՀայՌուսգազարդը» դրանից չի շեղվում։

¬Ո՞վ է որոշում մատակարարվող գազի կալորիականությունը։

¬Գազի որակավորման չափանիշները չափում ենք նախ սահմանի վրա։ «ՀայՌուսգազարդն» ունի լուրջ լաբորատորիա Երեւանում։ Ունենք նաեւ շարժական լաբորատորիա, որը տարբեր տեղերում կարող է չափումներ իրականացնել։ Այնպես որ, մեր չափումները ստույգ են եւ բարձր ճշգրտությամբ։ Յուրաքանչյուր սպառող կարող է գալ եւ համոզվել։

¬Փաստորեն միայն ձեր ընկերությո՞ւնն է իրականացնում կալորիականության չափումներ։

¬Մեր ընկերության գործիքներն այսօր ամենալավն են։ Բայց եթե որեւէ մեկն այլ տեղ կարող է իրականացնել վկայագրած չափումներ, ապա հնարավորություն ունի վիճարկել մեր տվյալները։ Կարող եմ վստահեցնել, որ այսօր մեզանից լավ որեւէ մեկը չի կարող նման չափումներ իրականացնել։

Հեղինակ: Վասակ Թարփոշյան

Աղբյուր: «Հայոց աշխարհ» թեևթ