Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում

26 հունիսի 2006, 12:00

Հունիսի 26-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի մոտ կայացած կարգավարական խորհրդակցության ժամանակ Գլխավոր տնօրենի կողմից տրվել են հետեւյալ հանձնարարականները.

  • հետեւել ֆրանսիական «Գազ դե ֆրանս»-ի կողմից Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան — կայանի վերակառուցման և վերազինման ծրագրի նախապատրաստական աշխատանքների կատարման գործընթացին, —Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ հետևողականորեն աշխատանքներ վարել ինչպես «Գնումների կարգի», այնպես էլ նորմատիվային դաշտում այլ փոփոխություններ կատարելու հարցում,
  • մշտական հսկողությամբ համեմատական աշխատանքներ տանել ներտնային ստուգայցերի և հայտնաբերված թերությունների, սպասարկման աշխատանքների կատարման որակի ուղղությամբ,
  • առաջարկություններ ներկայացնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բնական գազի դիմաց վճարումների ապահովման առկա պարտավորությունների ապահովման և մարման եղանակների վերաբերյալ,
  • մինչև 15.07.06թ. ներկայացնել համապատասխան հաշվարկ` իրականացվող ջերմամատակարարման ներդրումների սակագնային պարզաբանմամբ և ջերմամատակարարման դիմաց վճարումների հավաքագրման ժամանակացույցի առկայությամբ,
  • ակտիվացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հիմնական միջոցների օտարման գործընթացը: Ըստ ժամանակացույցի ԳԳՄ-ներում տարվող ֆինանսա-տնտեսական գործունեության ուսումնասիրությունը իրականացնել մանրակրկիտ և խստագույն ձևով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am