Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

26 հուլիսի 2006, 10:00

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը, ընդառաջելով բնակչության կողմից ստացվող բազմաթիվ խնդրանքներին, երկարաձգում է իր կողմից նախաձեռնած ակցիան. համաձայն որի բնակիչները կարող են դառնալ գազ սպառող բաժանորդ առանց սահմանված 40 000 դրամ կանխավճարը մուծելու:

Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազից օգտվում է 388 հազար 667 բաժանորդ: Փաստացի բաժանորդների եւ հնարավոր բաժանորդների թիվը միասին կազմում է 560 հազար: Խորհրդային տարիներին Հայաստանում գազ էին սպառում 485 հազար 585 բաժանորդներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button