Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում

11 սեպտեմբերի 2006, 10:00

Սեպտեմբերի 11-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի մոտ կայացած կարգավարական խորհրդակցության ժամանակ Գլխավոր տնօրենի կողմից տրվել են հետեւյալ հանձնարարականները.

—Առաջարկություններ ներկայացնել 2007թ. գազամատակարարման վերականգնման եւ գազաֆիկացման ծրագրի վերաբերյալ:
—Պատրաստել գրություն ՀՀ Կառավարությանը` 2007թ. գազիֆիկացման աշխատանքներն ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ:
—Հետևողական աշխատանքներ տանել Աբովյանի ԳՍՊԿ-ում հորերի ծավալները մինչև տարեվերջ 110 խ.մ հասցնելու ուղղությամբ:
—Ապահովել աղաջրապահեստարանի և աղաջրատարի շինարարությունների ավարտն ըստ պայմանագրի:
—Ուշադրություն դարձնել ներտնային գազասարքավորումների սպասարկման գործընթացին և ս.թ. հոկտեմբեր ամսից կատարել հաճախակի ստուգումներ:
—Մինչև 2006թ. ջեռուցման սեզոնի սկսելը ներկայացնել առաջարկություն ջեռուցման սակագների վերաբերյալ:
—Ըստ գործող նորմատիվների իրականացնել անձնակազմի տեխնիկական գծով աշխատակիցների ատեստավորում:
—Անվտանգության հետ կապված ՀՀ Կառավարության որոշումը հասցնել շահագրգիռ կազմակերպություններին:
—Ներկայացնել տեղեկանք, թե ըստ ԳԳՄ-ների կորուստների նվազեցման համար որքան գումար է ներդրվել և ինչ արդյունք է արձանագրվել:
—Առաջարկություններ ներկայացնել ԳԳՄ-ների լիազոր կառավարման վերաբերյալ :
—Իրանական «Սանէներջի» ընկերությանը ներկայացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առաջարկությունները:
—Հետևողական աշխատանքներ տանել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բնական գազի դիմաց վճարումների ապահովման և պարտքերի մարման ուղղությամբ:
—Ներկայացնել առաջարկություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նկատմամբ ՙՀայգազարդ՚ ՓԲԸ և Էներգետիկայի նախարարության դեբիտորական պարտքերի վերաբերյալ:
—Դիտարկել ֆինանսական երկարաժամկետ ներդրումների ծրագրերը` պարտատոմսերի և վիճակախաղի տոմսերի թողարկմամբ:
—Պատրաստել գրություն ՀՀ վարչապետին Երևան քաղաքի կաթսայատները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տրամադրելու վերաբերյալ` որպես կանոնադրական կապիտալի համալրում հայկական կողմից: —Ներկայացնել առաջարկություն Գուբկինի անվան Նավթի և գազի ինստիտուտում սովորող չորս ուսանողներին կրթաթոշակ նշանակելու հարցի վերաբերյալ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am