Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում

18 սեպտեմբերի 2006, 10:00

Սեպտեմբերի 18-ին «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի մոտ կայացած կարգավարական խորհրդակցության ժամանակ Գլխավոր տնօրենի կողմից տրվել են հետեւյալ հանձնարարականները.

— Հետևողականորեն վերլուծել դատական ակտերի հարկադիր կատարողական վարույթների ընթացքը, չմարված պարտքերի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներում ավարտված բոլոր գործերը կրկին ներկայացնել կատարման և կատարողական վարույթների ընթացքի և արդյունքի մասին ներկայացնել տեղեկանք սահմանված ժամկետներում:
—Քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և ներկայացնել առաջարկություն ՀՀ Կառավարության 06.04.2006թ. թիվ 449Ն որոշմամբ սահմանված սուբսիդիաների վճարման ենթակա գումարներում ներդրված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետների և եղանակների վերաբերյալ:
— Հետևողականորեն բոլոր ԳԳՄ-ներից պահանջել կոմերցիոն նպատակներով նրանց հատկացված ապրանքների արժեքների և «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ տվյալ գումարների ետ վերադարձնելու մասին տեղեկանք:
— Պատրաստել գրություն «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ պրն. Միլերի հետ հանդիպման կապակցությամբ, կցելով համապատասխան տեղեկանքներ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ աշխատանքների մասին:
—Պատրաստել գրություն ՀՀ Էներգետիկայի նախարարություն էլեկտրաէներգիայի դոտացիայի մասին:
—Ուշադրություն դարձնել ներտնային գազասարքավորումների սպասարկման գործընթացին` ստուգայցերի ընթացքում հայնաբերված թերությունների վերացման ուղղությամբ:
—«Վրացական գազատրանսպորտային կոմպանիայի» հետ վարել բանակցություններ գազատրանսպորտային համակարգի վերանորոգումներ իրակնացնելու ուղղությամբ:
—Ներկայացնել վերլուծական տեղեկանք ներտնային գազի համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների ֆինանսական հոսքերի վերաբերյալ:
—Պատրաստել գրություն ԻԻՀ «Արվանդան» ընկերությանը` ֆինանսական վճարումները պայմանագրային ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am