Գազաֆիկացվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքը

Կոտայքի մարզի Պռոշյան համայքում այսօր հանդիսավոր պայմաններում մուտք գործեց երկնագույն վառելիքը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով` Պռոշյանը մարզի այն համայքներից է, որը ԽՍՀՄ տարիներին գազ չի ունեցել: «ՀայՌուսգազարդ»-ի եւ Պռոշյանի գյուղապետարանի համատեղ աշխատանքի արդյունքում Պռոշյանի 550 տնտեսություն այժմ գազի բաժանորդ դառնալու հնարավորություն ունի:

Խ. Բաղդասարյանը շնորհավորելով բնակչությանը` նշեց, որ սա համայքնի եւ «ՀայՌուսգազարդ»-ի համագործակցության տիպիկ օրինակ է, որին պետք է հետեւեն հանրապետության մյուս համայնքները:
«ՀայՌուսգազարդ»-ի կատարած աշխատանքների շնորհիվ Կոտայքի մարզում այսօր գազիֆիկացված համայքների թիվը հասնում է 61-ի: Գազի բաժանորդ դառնալու հնարավորություն է ընձեռված 55 000 ընտանիքի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am