Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի փոխանցումը «ՀայՌուսգազարդ»-ին տրամաբանական է — գտնում է Կ.Կարապետյանը

26 հոկտեմբերի 2006, 14:00

Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը «ՀայՌուսգազարդ»-ին փոխանցելու վերաբերյալ ընկերությունն արդեն առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնեց «ՀայՌուսգազարդ»- վարչության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Ըստ նրա, այդ գործարքը տրամաբանական է, քանի որ գազատարը իրանական գազատրանսպորտային համակարգը միացնում է «ՀայՌուսգազարդ»-ի գազահամակարգին: Կ.Կարապետյանը նշեց, որ գազատարի այդ հատվածի փոխանցման տարբեր ձեւեր կան, այդ թվում հայկական կողմը կարող է կապիտալ ներդրում անել եւ ավելացնել իր շահութաբաժինը:
Հերքելով Իրան-Հայաստան գազատարը ռուսներին հանձնելու հետ կապված հարցը, Կ.Կարապետյանը ավելացրեց, որ նման հարցադրում գոյություն չունի, ամբողջ հարցն այն է, թե Իրան-Հայաստան գազատարն առանձին ձեռնարկություն է լինելու, թե տալու են «ՀայՌուսգազարդ»-ին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am