Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ»-ում

23 հոկտեմբերի 2006, 10:00

Հոկտեմբերի 23-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ —Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի մոտ կայացած կարգավարական խորհրդակցության ժամանակ Գլխավոր տնօրենի կողմից տրվել են հետեւյալ հանձնարարականները.

— ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ վարել հետևողական աշխատանքներ նորմատիվ դաշտում փոփոխություններ կատարելու ուղղությամբ,
— ներկայացնել առաջարկ Ընկերության արտադրական կառուցվածքում որպես կառավարման մարմիններ ներառված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՍՊԸ-ների խորհուրդների ստեղծման վերաբերյալ,
—տալ համապատասխան լուծումներ ԳԳՄ-ների կողմից լիազոր կառավարման գումարների տնօրինման վերաբերյալ,
—ներկայացնել փաթեթ Ընկերության Վարչություն եւ Տնօրենների խորհուրդ, ներառելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչակազմակերպչական կառուցվածքը և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ունեցած բնական գազի գծով կրեդիտորական պարտավորությունների վերակառուցման գործընթացում ձեռք բերվող դեբիտորական պարտքի պահանջի զիջման փաստաթղթերը,
—ներկայացնել դատական ակտերի հարկադիր կատարողական վարույթների ընթացքի և արդյունքների մասին տեղեկանք,
— ամփոփել և ներկայացնել առաջարկ ԳԳՄ-ներում հաստիքային միավորների թվաքանակի օպտիմալացման ուղղությամբ,
— կազմակերպել գույքի վերագնահատումը` հաշվեկշռային և շուկայական գների համեմատությամբ,
— ներկայացնել առաջարկություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պարտատոմսերի թողարկման ծրագրի իրականացման համար «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դիմող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ,
— պատրաստել գրություն Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին` հետագայում մայրաքաղաքում իրականացվող գազաֆիկացման գործընթացի ներդրումների վերաբերյալ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am