111 բաժանորդի մոտ դադարեցվել է գազամատակարարումը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի ներտնային գազի համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունը հոկտեմբեր ամսին հանրապետւթյան մարզերում սպասարկել է 57 582 բաժանորդի` նախատեսված 61 424-ի դիմաց (93,7 տոկոս): 2 589 բաժանորդ սպասարկում չի ստացել` փակ դռների պատճառով: 111 բաժանորդի մոտ դադարեցվել է գազամատակարարումը: Անջատվել է շուրջ 2059 գազասարք:

Ընդհանուր առմամբ, տարեսկզբից կատարվել է 485 062 այցելություն: Գազօգտագործող բաժանորդների ընդհանուր քանակը 404 093-ն է, իսկ սպասարկվող բաժանորդներինը` 402 085:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am