Շահագրգիռ քննարկում ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումը բարելավելու նպատակով
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ խորհրդակցություն էր հրավիրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում` ներտնային գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման խնդիրների վերաբերյալ: Ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի խոսքերով` ներտնային համակարգի անվտանգության բարձրացման հետ կապված թերևս ամենաշահագրգիռ կողմը «ՀայՌուսգազարդ»-ն է: Այդ իսկ պատճառով Ընկերությունը պատրաստ է լսել և ընդունել այն բոլոր առաջարկություններն ու բողոքները, որոնք կնպաստեն արդյունավետ լուծումներ գտնել ծառայության աշխատանքները բարելավելու համար:
Քննարկմանը մասնակից «Սպառողների ասոցիացիա», «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն», «Սպառողների իրավունքների պաշտպանություն», «Հասարակական պաշտպանների միություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց հարցադրումներն ու դիտարկումները ներկայացրեցին մատուցվող ծառայության որակի ապահովման, աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև փաստաթղթային ձևակերպումների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակից կառույցներին Կարեն Կարապետյանն առաջարկեց շարունակել մոնիթորինգները, միաժամանակ հորդորեց ակտիվացնել հասարակական վերահսկողության մեխանիզմները` ուշադրության կենտրոնում ունենալով հասարակության բոլոր ռիսկային խմբերը:
Ընդգծելով շահագրգիռ քննարկումների օգտակարությունը, մասնակիցների առաջարկությամբ որոշվեց պարբերական դարձնել դրանք` խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու նպատակով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Փետրվար ամսվա նորությունները
- Հաստատվել է գործող վթարային գազատարների 2007թ. հիմնանորոգման ծրագիրը
- Կառավարությունն ուշադրություն է հրավիրում գազասպառման համակարգի շահագործման անվտանգությանը
- Ջեռուցվող դպրոց ծնողազուրկ երեխաներին
- Մրցույթում հաղթող ճանաչվեց «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» կազմակերպությունը
- 736 մասնագետներ վերապատրաստվել են ուսումնատեխնիկական կենտրոնում