«Մեր սպառողները շատ պարտաճանաչ են»

16 փետրվարի 2007, 00:00

Հարցազրույց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրացման գծով փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի հետ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրացման գծով փոխտնօրեն Ռուբեն Սուրենյան

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրացման գծով փոխտնօրեն Ռուբեն Սուրենյան


—Պարոն Սուրենյան, անցյալ տարի բնական գազի ներկրման ծավալների ավելացումը ենթադրում է նաեւ սպառման ծավալների աճ: Այս առումով ինչ ցուցանիշներ է արձանագրել Ընկերությունը:

—Այո, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք արձանագրում ենք սպառման ծավալների կայուն աճ, ինչը պայմանավորված է թե բաժանորդների թվաքանակի, թե գազաֆիկացված տարածքներում կենցաղ-սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավելացմամբ, ինչու չէ նաև մեկ բաժանորդի կողմից միջին տարեկան սպառման ծավալի աճով: 2006թ.-ին նախորդ տարվա համեմատ սպառման ծավալն ավելացել է 4.6 տոկոսով:

—Եթե կարելի է մանրամասնեք կոնկրետ ոլորտներով:

—Կոնկրետ ոլորտներով հետաքրքիր պատկեր ունենք, օրինակ բնակչությունը 2005թ.-ի համեմատ ավել է սպառել 29.4 տոկոս, բյուջետային կազմակերպությունները` 17.4 տոկոս, տարբեր սպառողների մոտ աճը կազմել է 22 տոկոս, ավելի քան 47 տոկոսով ավելացել է ավտոգազալիցքավորման կայանների կողմից սպառման ծավալը: Դրան հակառակ սպառման ծավալը 17.5 տոկոսով նվազել է էներգետիկայի բնագավառում: Անցյալ տարի արդյունաբերությունը նույնպես 2.14 մլն խորանարդ մետրով քիչ է սպառել: Այդուհանդերձ, արդյունքում, ինչպես արդեն նշեցի, մենք ունենք 4.6 տոկոս սպառման ծավալների աճ:

—Սպառման կառուցվածքում որ ոլորտներն են խոշոր սպառողները:

—Եթե դասակարգելու լինենք առաջին եռյակը, ապա ամենախոշոր սպառողը էներգետիկան է` մոտ 511 մլն խ.մ, երկրորդը բնակչությունն է` 401.6 մլն խ.մ, այնուհետև արդյունաբերությունը` 345.5 մլն խ.մ:

—Պարոն Սուրենյան, գանձումների հետ կապված վիճակը ինչպիսին է:

—Գանձումների հետ կապված տևական ժամանակ ապահովում ենք կայուն բարձր մակարդակ: Անցյալ տարի համակարգում գանձումները կազմել են 101, 3 տոկոս:

—Կան չվճարող սպառողներ:

—Ոչ, մեր սպառողները շատ պարտաճանաչ են այդ հարցում, ճիշտ է, կան առանձին սպառողներ, որոնք երբեմն խնդիրներ են հարուցում գանձումների հետ կապված,ինչը սակայն այնքան չնչին տոկոս է կազմում,որ որևէ ձևով չի անդրադառնում ընդհանուր արդյունքի վրա: Բնակչության մասով շեշտեմ, որ կայուն գանձումներ ենք ապահովում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button