Միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման ծրագիրն ընթացքում է
«ՀայՌուսգազարդ» ՓԲ Ընկերության Տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծրագիրը, որը նպատակաուղղված է պոտենցիալ բաժանորդների գազաֆիկացման աշխատանքների ֆինանսավորմանը:
Ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման գործընթացը գնահատելու համար «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում «Կասկադ Ինվեստմենտս» բրոկերային ընկերության մասնակցությամբ:
Մեկ միլիարդ ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր թողարկելու նպատակով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից մշակված «Արժեթղթերի գրանցման հայտարարագիրը» նախապատրաստվում է ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացմանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- Կարեն Կարապետյանն այցելեց Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակը
- Քննարկվում է երկարաժամկետ ներդրումներ ներգրավելու հարցը
- Ընկերությունը կհամալրվի երիտասարդ մասնագետներով
- Նախորդ տարվա համեմատ նվազել է «1–04» ծառայության կանչերի թիվը
- Գարնանային վարարումների հետևանքով գզալի վնասներ է կրել նաև գազափոխադրման համակարգը